Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Լուսնի վրա հայտնաբերվել է հովտային շղթա

Լուսնի վրա հայտնաբերվել է հովտային շղթա
02.10.2014 | 12:21

Գիտնականները հայտնաբերել են լուսնային ռելիեֆի անսովոր տարր՝ 2500 կմ երկարությամբ, որը գտնվում է անմիջապես Լուսնի մակերեսային շերտի տակ:

Ըստ փորձագետների, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature» հանդեսում, հրաբխային մոխրի շերտի տակ դեռևս 3 մլրդ տարի առաջ եղել է հնագույն հովիտների շղթա: Մակերևույթի անսովոր ձևը հնարավոր է եղել հայտնաբերել Լուսնի գրավիտացիոն դաշտի տեղաշարժի չափումների շնորհիվ:

Ըստ BBC-ի թղթակցի՝ «հովտային անոմալիան» Երկրից կարելի է տեսնել նույնիսկ անզեն աչքով, եթե հստակ իմանաք, թե ուր պետք է նայել:

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ